երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը. Հաքան Ֆիդան

Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը. Հաքան Ֆիդան

Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը: Այսպիսի դատողություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի բացման արարողության ժամանակ, հայտնում է ԱՊԱ-ն։

Թուրք նախարարը նշել է, որ «դա տեղի է ունենում տարածաշրջանային նախաձեռնությունների շնորհիվ», և «միջազգային իրավունքը չի կարող լուծում գտնել նման հակամարտությունների համար»։  Ֆիդանը նաև ընդգծել է, որ «Թուրքիան ակտիվ և դրական ջանքեր է գործադրում բազմաթիվ հակամարտությունների և խնդիրների լուծման համար»։

Մինչդեռ թուրք պաշտոնյաները շարունակում են հայ-թուրքական սահմանի բացումը կապել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։ Ոմանք էլ ավելի հեռուն են գնացել և սահմանի բացումը կապում են Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջի հետ։

  • Կիսվել: