չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հաքան Ֆիդանը Վրաստանի արտգործնախարարի հետ քննարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Հաքան Ֆիդանը Վրաստանի արտգործնախարարի հետ քննարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Իրակլի Դարչիաշվիլիի հետ։ 

Հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆիդանը նաև նշել է․ 

«‎Քննարկեցինք մեր երկրներին վերաբերող տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։ Մասնավորապես քննարկեցինք, գիտեք, Հարավային Կովկասի շատ երկար ժամանակ շարունակվող խնդիրներից մեկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հարցը, կիսվեցինք այդ հարցում մեր ունեցած դիրքորոշումներով, վերահաստատեցինք մեր ցանկությունն ու կառուցողական դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանը վայրկյան առաջ հասնի կայունության»։‎

  • Կիսվել: