ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանին ուղղված Հայաստանի առաջարկները ամբողջովին, գրեթե 100 տոկոսով բացահայտված են․ Միրզոյան

Ադրբեջանին ուղղված Հայաստանի առաջարկները ամբողջովին, գրեթե 100 տոկոսով բացահայտված են․ Միրզոյան

Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ ըստ էության չկա, ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Բաքվի ներկայացրած 5 կետերին։

«Այն բանից հետո, երբ մենք ասացինք, որ պարզ պատասխանել ենք Ադրբեջանին, որոշակի մեկնաբանություններ եղան, որոնց մի մասը թյուր, սխալ մեկնաբանություններ էին, քանի որ գնահատականն այնպիսին էր, թե Հայաստանը մերժել է Ադրբեջանի առաջարկները։ Ես ուզում եմ ասել, որ Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ ըստ էության չկա։ Այլ բան, որ այդ առաջարկներն ամբողջովին չէին հասցեագրում հնարավոր բանակցությունների ողջ օրակարգը։

Եվ, ահա, համապարփակ խաղաղության համար մենք համալրել ենք մեր առաջարկներով։ Եվ փոխանցել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։ Համանախագահողներից ինձ տեղեկացրել են, որ այդ առաջարկները փոխանցվել են Բաքվին, Բաքվից առայժմ պատասխան չունենք։

Հայաստանի առաջարկները ամբողջովին, գրեթե 100 տոկոսով բացահայտված են իմ՝ Արմենպրեսին տված հարցազրույցում։ Չկա մի բան մեր առաջարկներում, որը բացակայում է այդ հարցազրույցից։ Եվ որևէ հետաքրքրվող անձ կարող է ամբողջությամբ պատկերացում կազմել մեր պատասխանի մասին՝ կարդալով այդ շատ համառոտ հարցազրույցը»,- ասաց Արարատ Միրզոյանը։

  • Կիսվել: