երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանին ենք փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկները. պատրաստ ենք ստորագրել այդ պայմանագիրը. Վարչապետ

Ադրբեջանին ենք փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկները. պատրաստ ենք ստորագրել այդ պայմանագիրը. Վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները. Հայաստանը պատրաստ է ստորագրել այդ բովանդակության պայմանագիրը:  Վարչապետն այս մասին հայտարարեց ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ:

«Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները և մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակության պայմանագիրը: Հույս ունեմ, Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ հայկական կողմը դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների  հետ կապված իր առաջարկները, սակայն մինչև օրս Հայաստանը պատասխան չի ստանցել:

«Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ իր առաջարկները և պատրաստ է այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ լուծման: Հայաստանի Հանրապետությունը դեռ ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանային անվտանգության երաշխավորման մասին իր առաջարկները, բայց մինչև օրս պատասխան չենք ստացել: Ասեմ, որ այդ առաջարկները ներառում են Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքների խնդրի լուծումը: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան, և նրա զորքերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից»,- ընդգծեց Փաշինյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: