հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հերթական անգամ կոչ է հղել Հայաստանին

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հերթական անգամ կոչ է հղել Հայաստանին

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարություն է ընդունել նոյեմբերի 8-ի՝ այսպես կոչված «Հաղթանակի օրվա կապակցությամբ»։

Դրանում խոսվում է Արցախյան 44-օրյա պատերազմի և 2020 թ․ նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանի, Հայաստանի և ՌԴ ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության մասին։

Այդ համատեքստում, կրկին մեղադրանքներ են հասցեագրվել Հայաստանին։

«Միլլի Մեջլիսը կոչ է անում հայկական կողմին ճիշտ գնահատել ստեղծված պատմական հնարավորությունը։ Միլի Մեջլիսը կարծում է, որ Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքների հիման վրա խաղաղ բանակցությունների գործընթացում ձեռնարկվելիք քայլերը կնպաստեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,-ասված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: