ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ուղղությամբ. Բայրամով

Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ուղղությամբ. Բայրամով

Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են սկսել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքը, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ ՄԱԿ Գերագույն վեհաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցությունների ժամանակ դիվանագետը նշել է, որ Բաքուն պատրաստ է սկսել փաստաթղթի տեքստի կազմման աշխատանքը՝ հակառակ հայ-ադրբեջանական սահմանին բռնկված հակամարտության, տեղեկացրել է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը։

Նախարարը նաեւ նշել է  Ադրբեջանի եւ ԵԱՀԿ-ի միջեւ համագործակցության ծրագրի իրականացման կարեւորությունը հետհակամարտային շրջանում։

«Չնայած վերջին բախումներին և մեր կորուստներին, Ադրբեջանը կողմ է առանց ժամանակ կորցնելու խաղաղ պայմանագրի գործընթացը սկսելուն»,- ասել է Բայրամովը։

  • Կիսվել: