Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է նոյեմբերի 10-ին Փարիզի ՛՛Խաղաղության 6-րդ համաժողովի՛՛ պանելային քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Հայաստանից պահանջելով ՛՛դադարեցնել Բաքվի նկատմամբ զրպարտության քաղաքականությունը, որը կարող է վնասել խաղաղ գործընթացին՛՛:
Մասնավորապես՝ այդ երկրի ԱԳՆ-ն Փաշինյանի հայտարարությունները որակել է ՛՛անհիմն՛՛՝ նշելով, թե դրանք ցույց են տալիս, որ Երևանը ՛՛չի հրաժարվում քաղաքական մանիպուլյացիաներից և խեղաթյուրված մեկնաբանություններից՛՛:
Ադրբեջանը նաեւ կրկին հերքել է Արցախում իրենց կողմից էթնիկ զտում իրականացնելու փաստը:
՛՛Մենք հույս ունենք, որ Հայաստանը համարժեք պատասխան կտա մոտ ապագայում հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ Ադրբեջանի կոչերին՛՛,-հավելել են Ադրբեջանի ԱԳՆ-ում: