ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանցի հաքերների կողմից շրջանառվում է կառավարության սերվերների ղեկավարման համակարգի screenshot․ վարչապետի խոսնակ

Ադրբեջանցի հաքերների կողմից շրջանառվում է կառավարության սերվերների ղեկավարման համակարգի screenshot․ վարչապետի խոսնակ

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյանն էջում անդրադարձել ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգին ադրբեջանցի հաքերների հարձակման մասին լուրերին։

Նա, մասնավորևապես, նշել է․

«Հաշվի առնելով լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ հետաքրքրությունը այն տեղեկության վերաբերյալ, որ «ադրբեջանական հաքերային հարձակման» հետեւանքով ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգից կորզվել է մեծածավալ տեղեկատվություն, հայտնում եմ հետեւյալը.

ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot)։ Սա սակայն չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվության կորզման մասին։

ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները նշված լուսապատճենի ծագումը պարզելու եւ պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ»։

Նշենք, որ ադրբեջանական հաքերները հայտարարել էին, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց եւ տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։

  • Կիսվել: