Ադրբեջանական կողմն ունի իր պատկերացումը, որը մենք չեն կիսում. Միրզոյան
Ադրբեջանի հետ խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը պետք է ավարտվի ստորագրմամբ և հետո վավերացմամբ: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա նշել է, որ ադրբեջանական կողմն ունի իր պատկերացումը, որն իրենք չեն կիսում։
«Կամ մենք պայմանավորվում ենք՝ երբ և որտեղ ենք ստորագրում, կամ մենք չենք պայմանավորվում: Դեռ չենք պայմանավորվել»,-հավելել է ԱԳ նախարարը:


