ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ԱԱԾ-ում կորած փաստաթղթերի վերաբերյալ քննությունը շարունակվում է, սակայն դրանց որոշ մասը վերականգնվել է. վարչապետ

ԱԱԾ-ում կորած փաստաթղթերի վերաբերյալ քննությունը շարունակվում է, սակայն դրանց որոշ մասը վերականգնվել է. վարչապետ

ԱԱԾ-ում կորած փաստաթղթերի վերաբերյալ քննությունը շարունակվում է, սակայն դրանց որոշ մասը վերականգնվել է: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որ մասը չի վերականգնվել, պետք է հասկանալ, ինչին էր դա վերաբերվում, և ինչ նպատակներով կարող էին այդ փաստաթղթերը ոչնչացվել: Ես խոսել եմ ԱԱԾ տնօրենի հետ, թե ինչու է քննությունը երկարում: Նա ասել է, որ քննվող առարկայի ծավալը շատ մեծ է»,- նշեց վարչապետը:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի վարչապետը հայտնեց, որ ԱԱԾ-ում մեծ թվով փաստաթղթեր են կորել: Այս հարցով սկսվեց քննություն:

  • Կիսվել: