հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱԱԾ-ից հարցրեք՝ ինչո՞ւ չեն թողել. Սինանյանը՝ Փափազյանին ՀՀ չթողնելու մասին

ԱԱԾ-ից հարցրեք՝ ինչո՞ւ չեն թողել. Սինանյանը՝ Փափազյանին ՀՀ չթողնելու մասին

Այսօր սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը լրագրողների յետ զրույցում անդրադարձավ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող, խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի՝ ՀՀ-ում անցանկալի անձ հայտարարվելուն և ասաց, որ որոշումը կայացվել է ԱԱԾ-ի որոշման հիման վրա:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛ԱԱԾ-ն պետք է հայտնի: ԱԱԾ-ից հարցրեք՝ ինչո՞ւ չեն թողել: Ես էլ ձեր պես կարող եմ ենթադրություն անել, քանի որ հիմնապատճառը չգիտեմ: Հետաքրքիր է մեզ համար, բայց չգիտենք: Պաշտոնական չենք դիմել ԱԱԾ-ին, որ իմանանք՝ ինչն է պատճառը՛՛:

Սինանյանը նաև բացառեց, որ Փափազյանի՝ ՀՀ-ում անցանկալի անձ հայտարարվելը կարող է լինել Թուրքիայի կամ Ադրբեջանի հորդորով կամ խնդրանքով:

 

 

  • Կիսվել: