չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
ԱԱԾ է հրավիրվել Արծվիկ Մինասյանը

ԱԱԾ է հրավիրվել Արծվիկ Մինասյանը

Քիչ առաջ ԱԱԾ է հրավիրավել դաշնակցական Արծվիկ Մինասյանը։ Այս մասին լրագրողների հեր զրույցում ասաց ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը։

«Ճիշտ այս պահին Դաշնակցության գրասենյակ եկան Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ և հայտնի բանաձևով ԱԱԾ հրավիրեցին Արծվիկ Մինասյանին։ Այսօր ինքը պետք է վարեր այս ասուլիսը։ Այնուհետև հանդիպեցին Արսեն Բաբայանին։ Նաև Ազգային օրակարգի քաղաքական խորհրդի նախագահ Արա Հակոբյանին հանդիպեցին հենց մեր գրասենյակի մատույցներում։ Եվ, ինչպես հասկանում եք, քաղաքական բանտարկյալների բույլը Հայաստանում մեծանում է»,- ասաց Գալստյանը։

  • Կիսվել: