շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետը կգործուղվի մարզեր

Քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետը կգործուղվի մարզեր

Անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետ Տիգրան Սարգսյանը վարչապետի որոշմամբ  կգործուղվի ոտայքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզեր։

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝

1. Անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետ Տիգրան Սարգսյանին 2020 թվականի մայիսի 21-ին գործուղել Հայաստանի Հանրապետության Կոտայքի (քաղաք՝ Հրազդան), մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի (քաղաք՝ Եղեգնաձոր), մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի (քաղաք՝ Գավառ) մարզեր՝ մարզպետարանների կողմից իրականացվող պետությունը պաշտպանության նախապատրաստելու շրջանակներում 2020 թվականին անցկացվող մարզումներին մասնակցելու նպատակով:

 

2. Տիգրան Սարգսյանի՝ գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»։

  • Կիսվել: