երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
51-ամյա քաղաքացին Նուբարաշենի գերեզմանատնից դյուրալյումինե նախշազարդեր է գողացել

51-ամյա քաղաքացին Նուբարաշենի գերեզմանատնից դյուրալյումինե նախշազարդեր է գողացել

Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 15-ին Նուբարաշենի գերեզմանատան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 51-ամյա մի տղամարդու։ Պարզվել է, որ նա փետրվարի 11-ին ծանոթի հետ գերեզմանատնից գողացել է մի գերեզմանի ճաղավանդակի դյուրալյումինե նախշազարդերը։

 

Նուբարաշենի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ծանոթի ինքնությունը։ Պարզվել է նաև, որ նրանք գողացել են այլ գերեզմանների ճաղավանդակների դյուրալյումինե նախշազարդեր ևս:

Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է քննություն։

  • Կիսվել: