5 բժշկական կենտրոնի վերակառուցման ու կառուցման համար հատկացվեց 851 միլիոն դրամ
Բժշկական հաստատությունների կառուցման ու վերակառուցման համար Առողջապահության նախարարությանը հատկացնել 851 միլիոն դրամ: Նշենք, որ հատկացումը կատարվեց 2022 թվականի տարեկան բյուջեի կապիտալ ծախսերում վերաբաշխում կատարելու որոշման արդյունքում։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ գումարն ուղղվելու է 5 բժշկական կենտրոնի վերակառուցմանն ու կառուցմանը, ինչպես նաև 1 ԲԿ-ի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթի նախապատրաստմանը:
Կապիտալ հիմնանորոգվելու են Ինֆեկցիոն հիվանդություննեի ազգային կենտրոնը, Վաղարշապատի հիվանդանոցը, Աշտարակի հիվանդանոցը, Արտաշատի ԲԿ-ի պոլիկլինիկան, ինչպես նաև Տաշիրի ու Կոտայքի «Նաիրի» ԲԿ-ների համար կառուցվելու են նոր շենքեր:
Բացի այդ, կազմվելու է Արթիկի ԲԿ-ի նոր մասնաշենքի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթը:
«Բոլոր ԲԿ-ները հագեցվելու են անհրաժեշտ նոր սարքավորումներով ու գույքով», - ասաց Ավանեսյանը: