ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հիմնովին վերակառուցումից հետո կբացվի Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի անվան  դպրոցը

Հիմնովին վերակառուցումից հետո կբացվի Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի անվան դպրոցը

Հիմնովին վերակառուցումից հետո Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի անվան Երևանի թիվ 135 դպրոցն այսօր պաշտոնապես կբացվի: Այս մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

«Դպրոցն ունի կահավորված լաբորատորիաներ, վերելակներ, մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, կառույցը լիարժեք հարմարեցված է ներառական կրթությանը։

May be an image of indoor and hallway

Դպրոցի հին շենքը կառուցվել էր 1967թ., սակայն վերջին տարիներին այն խիստ վտանգավոր էր դարձել, քանի որ ցանկացած երկրաշարժ կամ ցնցում կարող էր ճակատագրական լինել: Այդ հանգամանքը հաշվի առնելով` որոշվեց հիմնովին քանդել հին շենքը և կառուցել նորը։ Վերակառուցված ժամանակակից և 9 բալ երկրաշարժի նկատմամբ սեյսմակայուն դպրոցն այսօր արդեն ունի 1701 աշակերտ, որոնք կրթություն են ստանում հարմարավետ պայմաններում։

May be an image of 1 person and indoor

Դպրոցի հիմնանորոգումը տեղի է ունեցել ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի՝ շուրջ 2 մլրդ 190 մլն ՀՀ դրամ ներդրման արդյունքում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով: Կառուցումից հետո օրակարգային է դարձել կրթօջախի կահավորման խնդիրը, որի համար ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել է 43 մլն 230 հազար ՀՀ դրամ»։

May be an image of indoor

  • Կիսվել: