շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
31 գյուղերի կենսական տարածքները նույնպես քննարկման շրջանակներում է. ԱԳ փոխնախարար

31 գյուղերի կենսական տարածքները նույնպես քննարկման շրջանակներում է. ԱԳ փոխնախարար

Այս պահին քննարկումները շարունակվում են: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով NEWS.am-ի հարցին, թե Տավուշի գյուղերի հետ կապված ի՞նչ որոշում է կայացրել իշխանությունը:

«Ինչպես նշեցի՝ քննարկումները հիմա հանձնաժողովների աշխատանքների շրջանակներում շարունակվում են: Նրանք աշխատում են մեր նշած հիմքերի հիման վրա, որը հանրայնացվել է: Խոսքը Ալմա-Աթայի հռչակագրի եւ խորհրդային ժամանակաշրջանիում գոյություն ունեցող սահմանի մասին է: Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք է, քարտեզները, ինչպես նշել էինք, խորհրդային շրջանում գոյություն ունեցող ամենաթարմ քարտեզներն են: Մենք դրա հետ կապված հայտարարություններ արդեն արել ենք»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ որոշվեց սահմանազատումը սկսել հենց Տավուշից, փոխնախարարն ասաց. «Դրա վերաբերյալ քննարկումները նույնպես շարունակվում են: Պետք է այդ քննարկումների ամփոփմանը եւ վերջնական եզրահանգումներին սպասենք, դրանից հետո պաշտոնական տեղեկություն կլինի»:

Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ այդ 4 գյուղերի տարածքները պետք է անհապաղ ազատել մինչ սահմանազատում իրականացնելը, Մնացականյանն ասաց. «Հայկական կողմն էլ է դիրքորոշումն հայտնել, որ կենսական տարածքները 31 գյուղերի նույնպես այս քննարկման շրջանակներում է»:

Հարցին՝ ինչո՞ւ սահմանազատման գործընթացը չի սկսվում Ջերմուկից, Գեղարքունիքից կամ Սյունիքից, որտեղ մեր տարածքները բռնազավթված են, ԱԳ փոխնախարարն ասաց. «Քանի որ սահմանազատման աշխատանքները մտնում են գործնական փուլ, կատարվում են որոշակի ուսումնասիրություններ եւ այդ քննարկումների ավարտի ժամանակ կհանրայնացնենք այդ աշխատանքները»:

Նա ընդգծեց, որ Հայաստանը իր սուվերեն տարածքի բռնազավթման հետ կապված բազմիցս հանդես է եկել հայտարարություններով. «Սահմանազատման աշխատանքների այն մասը, որի վերաբերյալ կան որոշակի պայմանավորվածություններ, արդեն հանրայնացվել է, արվել են պաշտոնական հայտարարություններ: Այս փուլում հավելյալ տեղեկատվություն ես չունեմ»:

  • Կիսվել: