կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բաց սահմանների պայմաններում Հայաստանը կունենա Թուրքիայի կողմից դեմոգրաֆիական ու տնտեսական զավթման վտանգ․ Գուսև

Բաց սահմանների պայմաններում Հայաստանը կունենա Թուրքիայի կողմից դեմոգրաֆիական ու տնտեսական զավթման վտանգ․ Գուսև

Քաղաքագիտության դոկտոր Ալեքսանդր Գուսևի համոզմամբ Հայաստանը լավ կամ վատ 30 տարի ապրել է բլոկադայի պայմաններում։

«Այսինքն` 30 տարվա մեջ ձևավորվել են այլընտրանքային ուղիներ, որոնք ապահովել են Հայաստանի դանդաղ, բայց կայուն զարգացումը։ Բաց սահմանների պայմաններում ոչ մի նոր բան չի լինելու, չի արագանալու տնտեսական զարգացման տեմպը, այլ ուղղակի Հայաստանը կունենա Թուրքիայի կողմից դեմոգրաֆիական ու տնտեսական զավթման վտանգ։ Թուրքիան չունի այնպիսի հարևան երկիր, որին քաղաքականապես և տնտեսապես չի զավթել` սկսած Իրաքից` Իրաքյան Քուրդիստանից վերջացրած Վրաստանով»,- մասնավորապես, կարծիք է հայտնել նա։

  • Կիսվել: