ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
2022 թվականի ընթացքում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի 1 հանդիպում և 9 հեռախոսազրույց

2022 թվականի ընթացքում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի 1 հանդիպում և 9 հեռախոսազրույց

Հայաստանի Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ։

Ինչպես նշված է ՀՀ Կառավարության կողմից ներկայացված 2022 թվականի  կատարման վերաբերյալ զեկույցում, 2022 թվականին ՀՀ-ն շարունակվել է ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացումը ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, ոստիկանության, դատաիրավական համակարգի բարեփոխումների և այլ ուղղություններով:

Մայիսի 2-3-ը Վաշինգտոնում կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական նիստը: Ամրապնդվել է տնտեսական և քաղաքական ոլորտներում երկխոսությունը:

2022 թվականի հունիսի 29-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալելոն ստորագրել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության 5-ամյա ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ-ին 120 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհային աջակցություն կտրամադրվի՝ ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական կայունության ապահովման նպատակով:

Հայաստան է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը, որին ընդունել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աշխատանքային այցով ՀՀ է ժամանել նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը:

2022 թվականի ընթացքում կայացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի 1 հանդիպում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում և 9 հեռախոսազրույց:

Մայիսի 2-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր:

Տարվա ընթացքում կայացել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցն ԱՄՆ:

ՀՀ-ԱՄՆ առևտրաշրջանառությունը 2022 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 465 մլն ԱՄՆ դոլար, 2021 թվականի՝ շուրջ 207 մլն ԱՄՆ դոլարի համեմատ՝ գրանցելով 2,2 անգամ աճ:

  • Կիսվել: