հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
1998 թ. բանակցողի ֆիգուրը աղետալի կերպով փոխեց իրավիճակը, երբ ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս մնաց. վարչապետ

1998 թ. բանակցողի ֆիգուրը աղետալի կերպով փոխեց իրավիճակը, երբ ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս մնաց. վարչապետ

Որքանո՞վ է կարևոր բանակցային ֆիգուրը, արդյոք այն կարո՞ղ է իրավիճակ փոխել: Այս հարցին անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվեց դրական պատասխան:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Իհարկե, կարևոր է, այն կարող է իրավիճակ փոխել, և, օրինակ՝ 1998 թ. բանակցողի ֆիգուրը աղետալի կերպով փոխեց իրավիճակը, երբ ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս մնաց: Իմ կարծիքն է` եթե ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս չմնար, կամ գործընթացից ՀՀ-ն դուրս մնար, հիմա ԼՂ հիմնախնդիրը լուծված կլիներ՛՛:

Վարչապետն ընդգծեց՝ բանակցողի դերը կարևոր է, նշեց` այդ բանակցողի դերակատարմամբ էր, որ 2007 թ., Մադրիդյան սկզբունքներն ընդունելով, ըստ էության, ՀՀ բանակցողները զրոյացրին 1991 թ. անկախության հանրաքվեն, զրոյացրին 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունած ՀՀ Անկախության հռչակագիրը:

՛՛Մենք այսօր հասկանում ենք, չէ՞, ինչ կոնյունկտուրա է ձևավորվել, ու դա նոր չի ձևավորվել՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: