չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մեզ ոչինչ չի հաղթի. պատերզմին նվիրված նոր երգ՝ հայ աստղերի կատարմամբ

Մեզ ոչինչ չի հաղթի. պատերզմին նվիրված նոր երգ՝ հայ աստղերի կատարմամբ

«Unity Production»-ի թիմը նախաձեռնել է հայ զինվորին և արցախյան պատերազմին նվիրված նոր տեսահոլովակի նկարահանում: Երգի հեղինակն Էդմոնդ Մակարյանն է, գործիքավորումը՝ Դեր Հովայի, տեսահոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը: 

«Unity Production»-ը տեղեկացնում է, որ հայ զինվորներին նվիրված երգը կատարել են Իվետա Մուկուչյանը, Գոռ Սուջյանը, Սևակ Ամրոյանը, Սևակ Խանաղյանը, Սրբուհի Սարգսյանը, Սոնա Ռուբենյանը, ինչպես նաև Արթուր Խաչենցը, ով այս օրերին առաջնագծում է և թիկունքում էր մի քանի օրով՝ տեսահոլովակում նկարահանվելու նպատակով:

Երգի ձայնագրմանն ու տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել են նաև թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, կիթառահար Արմեն Շահվերդյանը: Հատկանշական է, որ երգը և տեսահոլովակը ստեղծվել են ոչ միայն քաջալերելու, այլև հոլովակի դիտումներից գոյացած ողջ հասույթը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին ուղղելու նպատակով:

«Հանդիսատեսին խնդրում ենք, որ հենց «Յութուբ»-ի ալիքում դիտեն այն, քանի որ դիտումներից ստացված ողջ հասույթը մենք պատրաստվում ենք փոխանցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին: Տարածումները ևս կօգնեն մեզ, որպեսզի մեծացնենք դիտելիությունը, ինչի շնորհիվ էլ կմեծանա փոխանցվող գումարը»,-ասել է «Unity Production»-ի հիմնադիր, պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը:

 

  • Կիսվել: