հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ-ն չի ստորագրել Ուկրաինայի վնասների ռեգիստրի ստեղծման մասին Եվրոպայի խորհրդի հռչակագիրը

ՀՀ-ն չի ստորագրել Ուկրաինայի վնասների ռեգիստրի ստեղծման մասին Եվրոպայի խորհրդի հռչակագիրը

Հայաստանը չի ստորագրել հակամարտության ընթացքում Ուկրաինային հասցված վնասի գնահատման ռեգիստր ստեղծելու մասին Եվրոպայի խորհրդի համաձայնագիրը։

Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովի ընթացքում ընդունված համաձայնագրում նշվում է, որ այն պետք է հիմք դառնա միջազգային փոխհատուցումների մեխանիզմի համար: Համաձայնագիրը ստորագրել են Եվրոպայի խորհրդի մի շարք երկրներ, ինչպես նաև Կանադան, Ճապոնիան, ԱՄՆ-ն և Եվրամիության վարչակազմը:

Եվրոպայի խորհուրդը նաև կոչ է արել Ռուսաստանին զորքերը դուրս բերել Ուկրաինայից, Վրաստանից՝ (Հարավային Օսեթիա, Աբխազիա - խմբ.) և Մոլդովայից (Մերձդնեստր-խմբ.):

Հռչակագիր է ընդունվել նաև ուկրաինական հակամարտությունից տուժած երեխաների վիճակի մասին՝ կոչ անելով երկրներին աջակցել Ուկրաինայի իշխանություններին և «ապահովել ռուսական ուժերի կողմից անօրինական կերպով դուրս բերված երեխաների անհապաղ վերադարձը»: Միաժամանակ նշվում է` եվրոպական այն երկրները, որոնք Ուկրաինայից երեխաներ են ընդունել, պետք է նյութական օգնություն ստանան։

Հայտարարությունը չեն ստորագրել նաև Բոսնիան, Ադրբեջանը, Հունգարիան, Սերբիան, Թուրքիան:

Նշենք, որ 2022 թ. փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

  • Կիսվել: