ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իմ ոսկե սկեսուր, շնորհակալություն որդուդ համար. Մարգարիտա Սիմոնյանի շնորհավորանքը

Իմ ոսկե սկեսուր, շնորհակալություն որդուդ համար. Մարգարիտա Սիմոնյանի շնորհավորանքը

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը շնորհավորել է սկեսրոջ՝ Լաուրա Քեոսայանի ծննդյան օրը։

Նա, մասնավորապես, գրել է. «Իմ սիրելի, գեղեցկուհի, թագուհի, մեր տան հոգի, իմ ոսկե սկեսուր, շնորհակալություն որդուդ համար, շնորհակալություն, որ ամեն օր մեզ հետ ես, որ սիրում ես մեզ, անհանգստանում, հպարտանում, սովորեցնում, նկատում ամեն ինչ, բոլորի համար անհանգստանում ու մեզ օգնում ես ավելի լավը դառնալ, որ օրինակ ես իմ դուստրերի համար, թե ինչպիսին պիտի լինի իրական կինը, որ նայում եմ քեզ ու ձգտում, մեր երեկոյան հավաքույթների եւ ուրախ նախաճաշերի, յուրաքանչյուր ժամվա համար, որով զարդարում ես մեր կյանքը։ Շնորհավոր ծնունդդ»:

  • Կիսվել: