հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գալուստյանն իր նոր տեսահոլովակում դարձել է Սուպեր Ժորիկ

Գալուստյանն իր նոր տեսահոլովակում դարձել է Սուպեր Ժորիկ

Ռուս կատակերգու Միխայիլ  Գալուստյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում «կենդանացել է» նրա հայտնի կերպարը՝ Ժորիկ Վարտանովը։ Այժմ նրա անունը «Սուպեր Ժորիկ է», եւ նրա առաջին՝

Կատակերգու Միխայիլ  Գալուստյանի «Хочу тибя любицца» երգի հիման վրա նկահարանված տեսահոլովակն արդեն հասանելի է Յութուբում:

Տեսահոլովակի գլխավոր հերոսը Գալուստյանի հայտնի կերպար Ժորիկ Վարտանովն է, որն այստեղ ներկայանում է որպես «Սուպեր Ժորիկ»:

Սուպեր Ժորիկի նոր տեսահոլովակի պրեմիերայի մասին Միխայիլ Գալուստյանը հայտնել է Instagram-ում։

«Ողջյուն համայն աշխարհին։ Հարգարժան մելոմաններ, ես միշտ գիտեի, որ հզոր ստեղծագործական ներուժ ունեմ, այդ պատճառով նոր հիթ ձայնագրեցի եւ սուպեր տեսահոլովակ նկարահանեցի։ Դիտում ենք, պարում, գնահատում»,- Instagram-ում գրել է Գալուստյան-Սուպեր Ժորիկը։

Տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել են նաև Արամ Mp3-ը եւ Գարիկ Մարտիրոսյանը։

  • Կիսվել: