Էլինա Պետրոսյանն ամուսնալուծվել է
Պրոդսյուսեր Արմեն Պետրոսյանի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը, ամուսնալուծվել է: Այս մասին նա հայտնել է ինստագրամյան էջի «սթորիում» հրապարակված գրառմամբ:
«Քանի որ բոլորը քննարկումների մեջ են ու փորձում են հասկանալ՝ ինչ է կատարվում, ես խոսում եմ առաջին ու վերջին անգամ էս ամեն ինչի մասին: Համարյա մեկ ամիս կլինի, ինչ ես բաժանվել եմ: Օնլայն սկսվել էր ամեն ինչ, օնլայն էլ կվերջանա: Կխնդրեմ՝ բոլորը հարգեն իմ անձնական տարածքը ու չհարցնեն ինձանից ոչ մի բան: Ամեն օր ավելի նոր բաներ եմ լսում ու ավելի եմ ապշում: Մի հավատացեք ամեն մեկի ասածին: Այն էլ, երբ այդ մարդիկ ինձ կամ մյուս կողմին չեն ճանաչում»,-նշված է հրապարակման մեջ:
Հավելենք, որ Էլինան ամուսնացել էր 2025 թ-ի հունիսին:




