ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այվազովսկու կտավը գնահատել են մեկ միլիոն դոլար՝ այն Եվգենի Պետրոսյանի սեփականությունն է

Այվազովսկու կտավը գնահատել են մեկ միլիոն դոլար՝ այն Եվգենի Պետրոսյանի սեփականությունն է

Ինչպես հայտնի է՝ Ելենա Ստեպանենկոն եւ Եվգենի Պետրոսյանն ամուսնալուծվել են դեռ նախորդ տարի։ Նշվում է, որ բաժանման պատճառը Պետրոսյանի օգնականն է՝ 74-ամյա 44 տարի փոքր Տատյանա Բրուխունովան. Ու թեև զույգն ամուսնալուծվել է 2018-ին, նրանց ունեցվածքի բաժանումը շարունակվում է մինչ օրս, տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդա-ն»:

Վերջրես Պետրոսյանն Instagram-ի իր էջում հայտնել է, որ հասանելիություն չունի իր իրերին, ձեռագրերին, համակարգչին (ամենին, ինչ մնացել է բնակարանում, ուր այժմ ապրում է նրա նախկին կինը), ինչն իրեն խանգարում է նորմալ աշխատել։

Արվեստի գործերի հավաքածուն, որը հավաքվել է ամուսինների կողմից, դատարանի որոշմամբ հանձնվել է Ելենա Սռեպնենկոյին: Վերջինս Պետրոսյանին թույլ չի տալիս մուտք գործել այդ բնակարան։ Ասում են՝ հումորիստների հավաքածուն փոքրիկ Տրետյակովյան թանգարան է հիշեցնում:

«Պետրոսյանի հավաքածուի կտավներից մեկը միայն՝ Իվան Այվազովսկու բնօրինակը՝ «Ծովում լուսնկա գիշերին», գնահատվել է մեկ մլն դոլար։ Փորձագետներն ավելի վաղ հաստատել են կտավի իսկությունը։ Ընդ որում՝ մեկ մլն դոլարը միայն աճուրդային մեկնարկային գինն է:

Հավաքածուն ներառում է նաև բազմաթիվ այլ հայտնի հեղինակների գործեր:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: