հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անտարկտիդայից կղզու չափ սառցաբեկոր է պոկվել

Անտարկտիդայից կղզու չափ սառցաբեկոր է պոկվել

Անտարկտիդայից պոկվել է վերջին 50 տարում ամենամեծ սառցաբեկորը, որը կշռում է մոտ 315 միլիարդ տոննա և զբաղեցնում 1636 քառակուսի կիլոմետր տարածք: Այն շոտլանդական Սկայ կղզու չափ ունի: Այսբերգը ստացել է D28 անվանումը, տեղեկացնում է BBC-ն:

Նշվում է, որ շոտլանդական Սկայ կղզու չափն ունեցող D28-ն առաջացել է Անտարկտիդայի արևելյան ափին, որտեղից սառցաբեկորները բավականին հաճախ են պոկվում:

Գիտնականներն ուշադիր հետևում են հսկայական սառցաբեկորի շարժմանը, քանի որ այն կարող է իրական սպառնալիք դառնալ նավագնացության համար:

  • Կիսվել: