հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Զելենսկիի այցը Վաշինգտոն լիակատար քաղաքական և դիվանագիտական ​​ձախողում էր Կիևի ռեժիմի համար. Զախարովա

Զելենսկիի այցը Վաշինգտոն լիակատար քաղաքական և դիվանագիտական ​​ձախողում էր Կիևի ռեժիմի համար. Զախարովա

Զելենսկին Վաշինգտոնում իր  պահվածքով հաստատեց, որ ինքն ամենավտանգավոր սպառնալիքն է համաշխարհային հանրության համար և տարված է պատերազմը շարունակելու մոլուցքով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Զելենսկու այցը Վաշինգտոն լիակատար քաղաքական և դիվանագիտական ​​ձախողում էր Կիևի ռեժիմի համար»,- նշել է նա։

Զախարովայի խոսքով՝ Զելենսկին մերժում է խաղաղությունը, քանի որ նրա համար դա «մահվան պես մի բան է»։

Հիշեցնենք, որ երեկ բանակցությունների ընթացքում ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահները սկսել են բարձրաձայն խոսել։ Թրամփը Զելենսկուն մեղադրել է երախտամոռության մեջ։ Վեճին միացել է նաեւ ԱՄՆ փոխնախագահը։

Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։

  • Կիսվել: