երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ուղղափառ եկեղեցին արգելող օրենք

Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ուղղափառ եկեղեցին արգելող օրենք

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ռադայի կողմից ընդունված օրենքը, որով հնարավորություն է ստեղծվում արգելել երկրում կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցին։  

Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակվելուց հետո 30 օրվա ընթացքում։

Նշենք, որ օրինագիծը նախապատրաստվել էր անձամբ Զելենսկու հանձնարարությամբ և խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվել 2023 թվականի հոկտեմբերին։ Գրեթե մեկ տարի շարունակ այն չէր ներկայացվում երկրորդ ընթերցմամբ քննարկման, քանի որ ուկրաինական իշխանությունները մտավախություն ունեին, որ նախագիծը բավարար թվով ձայներ չի հավաքի։

Օգոստոսի 16-ին վերջնական լրամշակումներից հետո Ռադայի համապատասխան խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին, իսկ այսօր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ուղղափառ եկեղեցին արգելող օրենքը։

  • Կիսվել: