Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին հայտարարել է երկրի ողջ տարածքում ռազմական դրություն մտցնելու մասին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Գերագույն ռադան փետրվարի 23-ին կայացած արտահերթ նիստում 335 ձայնով պաշտպանել է Ուկրաինայում արտակարգ դրություն մտցնելու մասին ԱԱՊԽ որոշումը։ Արտակարգ դրություն է հայտարարվել 30 օրով, Ուկրաինայի ամբողջ տարածքում։