հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Զելենսկին պաշտոնապես ստացել է Թրամփի մշակած խաղաղության ծրագիրը

Զելենսկին պաշտոնապես ստացել է Թրամփի մշակած խաղաղության ծրագիրը

Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան կողմից պաշտոնապես ստացել է հակամարտության կարգավորման խաղաղության ծրագիրը, որը մշակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը։

Ուկրաինայի նախագահի գրասենյակից պարզաբանել են, որ Զելենսկին ակնկալում է առաջիկա օրերին բանակցություններ վարել Թրամփի հետ:

Նշվում է նաև, որ բանակցությունների ընթացքում Զելենսկին մտադիր է քննարկել առկա դիվանագիտական հնարավորությունները և հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ հիմնական կետերը։

  • Կիսվել: