երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Զելենսկին Ֆրանսիային ու Գերմանիային կոչ է արել օգնել՝ ազատ արձակելու Մելիտոպոլի՝ «ռուս զինվորների կողմից առևանգված» քաղաքապետին

Զելենսկին Ֆրանսիային ու Գերմանիային կոչ է արել օգնել՝ ազատ արձակելու Մելիտոպոլի՝ «ռուս զինվորների կողմից առևանգված» քաղաքապետին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին կոչ է արել օգնել Մելիտոպոլի քաղաքապետի ազատ արձակմանը, որը, պաշտոնական Կիևի տվյալներով, առևանգվել է ռուսական զորքերի կողմից: Այս մասին Զելենսկին ասել է այսօր հրապարակված տեսաուղերձում:

Ըստ ուկրաինական կողմի պաշտոնական աղբյուրների՝ քաղաքապետ Իվան Ֆեդորովին մարտի 11-ին առևանգել են ռուս զինվորները, որոնք գրավել են երկրի հարավում գտնվող Մելիտոպոլ քաղաքը։

Պաշտոնական Կիևը նշել է, որ նա ՛՛հրաժարվել է համագործակցել թշնամու հետ՛՛:

Զելենսկին նշել է, որ 2000 ուկրաինացիներ այսօր՝ մարտի 12-ին, Մելիտոպոլում փողոց են դուրս եկել ընդդեմ ռուսական ներխուժման և իրենց քաղաքապետին ազատ արձակելու պահանջով։

 

 

  • Կիսվել: