Զախարովան մեկնաբանել է վրացական իշխանությունների հասցեին ԱՄՆ-ի սպառնալիքները
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է վրացական իշխանությունների հասցեին ԱՄՆ սպառնալիքները՝ համեմատելով այդ մեթոդները նեոգաղութատիրության հետ։
Ավելի վաղ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը սպառնացել էր Վրաստանին «հետագա հետևանքներով», եթե հանրապետության կառավարությունը չփոխի կուրսը։
«Ժողովրդավարություն, պարո՛ն, մենք հասել ենք։ Հաջորդ կայանը նեոգաղութատիրությունն է», - գրել է դիվանագետը՝ Telegram-ի ալիքում:
Նշենք, որ ընտրությունների արդյունքում Վրաստանի խորհրդարան մտնող բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են ճանաչել ընտրությունների արդյունքները։