չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Զախարովան Կիեւ Ալիեւի այցի մասին. կարեւոր է, որպեսզի այդ կապերն ու շփումներն ուղղված չլինեն երրորդ երկրների դեմ

Զախարովան Կիեւ Ալիեւի այցի մասին. կարեւոր է, որպեսզի այդ կապերն ու շփումներն ուղղված չլինեն երրորդ երկրների դեմ

Երկկողմ հարաբերությունների հաստատումը յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է, կարեւոր է, որպեսզի այդ կապերը եւ շփումները ուղղված չլինեն երրորդ երկրների դեմ։ Այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցը Կիեւ, որի ընթացքում նա հայտարարել է Ուկրաինայի «տարածքային ամբողջականության» ճանաչման մասին։

«Մենք ելնում ենք այդ սկզբունքային դիրքորոշումից այլ երկրների հետ մեր շփումները կառուցելիս եւ նման մոտեցում ենք ակնկալում մեր գործընկերներից»,- նշել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ Ալիեւի Կիեւ այցելության թեման հանգամանալիորեն քննարկվել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։

  • Կիսվել: