ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Զախարովան հայտնել Է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության նպատակը

Զախարովան հայտնել Է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության նպատակը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատմել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության նպատակի մասին: Այս մասին հայտնում է "ՌԻԱ Նովոստի" - ն ։

Դիվանագետի խոսքով՝ գործողության նպատակը Կիեւում "խամաճիկային" ռեժիմին պատասխանատվության ենթարկելն է "այս տարիների ընթացքում խաղաղ բնակիչների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների դեմ կատարված հանցագործությունների համար":

Նա նաեւ հայտարարել է, որ Ուկրաինայում "խամաճիկային" իշխանությունը ինքնիշխանություն չունի ։

"Ներկայիս իշխանությունը, Կիևի ռեժիմը, այդ մարդիկ խամաճիկներ են, որոնք իրենց հռչակել են այդ երկրի կառավարիչներ, նվաստացնում են մարդկանց արժանապատվությունը՝ ծաղրելով նրանց։ Այսպես՝ նրանք զրկված են որեւէ ինքնիշխանությունից",-նշել Է Զախարովան ։

Նրա կարծիքով՝ միակ բանը, որ ուկրաինական իշխանությունները կարող են անել, այն է ՝ օգտագործել այն ցուցումները, որոնք ՛՛ստացվում են օվկիանոսից՛՛։ Ընդ որում, նրանք դա անում են "ոչ միշտ հաջող եւ հաստատ հակառակ ուկրաինացի ժողովրդի շահերին",-ընդգծել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

Նա նաեւ վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի ժողովուրդը "կազատվի ազգայնական կառավարության ճնշումից, որը երկիրը շահագործում է արտասահմանյան խաղացողների շահերից ելնելով, եւ կսկսի ապրել լիարժեք ինքնիշխան կյանքով՝ պահպանելով իր բոլոր քաղաքացիների իրավունքները, ազատություններն ու շահերը՝ առանց ազգային, լեզվական կամ կրոնական հատկանիշներով բաժանման":

Փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշում է կայացրել Դոնբասի պաշտպանության համար ռազմական հատուկ գործողություն անցկացնելու մասին՝ ի պատասխան Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական հանրապետությունների ղեկավարներից օգնություն խնդրելու:

Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում համընդհանուր մոբիլիզացիայի մասին օրինագիծ է ներկայացրել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: