ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ընդդիմադիր գործիչն Էրդողանին խորհուրդ է տվել երիցուկով թեյ խմել և հանգստանալ

Ընդդիմադիր գործիչն Էրդողանին խորհուրդ է տվել երիցուկով թեյ խմել և հանգստանալ

Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ տկն Մերալ Աքշեները քննադատել է փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից հետո թուրքական իշխանությունների ձեռնարկած գործողությունները։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ի պատասխան այդ քննադատությանը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աքշեներին մեղադրել է ստեր տարածելու մեջ։

«Պետք չէ ստել, տիկին Մերալ։ Ես ստի հետ գործ չունեմ։ Ցավոք, ձեր քիթը խոթում եք այլ տեղեր, զգույշացեք։ Ինձ հետ գործ չունեք»։

Էրդողանի նյարդային արձագանքին հակադարձել է մերալ Աքշեները՝ Twitter միկրոբլոգի իր էջում գրելով. «Տեսնում եմ նյարդայնացած եք։ Երեկոյան երիցուկով թեյ խմեք կհանգստանաք»։

  • Կիսվել: