կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Յաշար Գյուլերը մեկնել է Թուրքիայի սահմանամերձ Հաքքարի նահանգ

Յաշար Գյուլերը մեկնել է Թուրքիայի սահմանամերձ Հաքքարի նահանգ

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մարտին պարբերաբար այցեր է կատարել Իրաք-Թուրքիա սահմանային գոտի և տեղում ծանոթացել իրավիճակին։

Ավելի վաղ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում Գյուլերը նշել է, որ բոլորը գիտեն՝ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում պետք է անցնի մեկ այլ փուլի և այդ պայքարը չի դադարեցնի մինչև «անվտանգության կողպեքը չփակվի» և Իրաքի հյուսիսը «չմաքրվի» քուրդ զինյալներից։

Ըստ այդմ՝ Գյուլերը մեկնել է Թուրքիայի սահմանամերձ Հաքքարի նահանգ։ Նշվում է, որ ՊՆ նախարարը Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում անցկացրել է ստուգումներ հետևակային դիվիզիայի հրամանատարությունում։

Նախարարին զեկուցել են Իրաքի հյուսիում ընթացող ռազմագործողությունների վերջին իրավիճակի մասին, նա էլ հանձնարարկաններ է տվել հետագա անելիքների վերաբերյալ։

  • Կիսվել: