հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Յակուտիայում ջրհեղեղի հետևանքով բնակելի տներ են ջրի տակ մնացել

Յակուտիայում ջրհեղեղի հետևանքով բնակելի տներ են ջրի տակ մնացել

Յակուտիայում ջրհեղեղի հետևանքով Օլեկմինսկի շրջանի Իննյախ գյուղի բնակելի տները ջրի տակ են անցել, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»՝ վկայակոչելով ականատեսների կադրերը։

Սա նշանակում է, որ Լենա գետում ջրի մակարդակը բարձրացել է առավելագույն թույլատրելի մակարդակից։

Փողոցներն ու տրանսպորտը ջրի տակ են անցել, հայտնում են մի շարք լրատվամիջոցներ։ Մարդիկ ստիպված են նավակներով տեղաշարժվել։

Միաժամանակ Օլեկմինսկի շրջանի վարչակազմը ճշտել է, որ ջուրը հասել է Դելգեյ և Իննյախ գյուղեր։ Դելգեյ գյուղում տուժել է 1, Իննյախում՝ 6 տուն։ Խցանումն առաջացել է Իննյախ գյուղի վերևի հատվածում։

Երկու բնակավայրերում էլ՝ Դելգեյում և Իննյախում, սպասվում է ջրի մակարդակի անկում։

  • Կիսվել: