երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Wildberries-ը փոխհատուցում է տրամադրել ԱԹՍ-երից տուժած լոգիստիկ կենտրոնների աշխատակիցներին

Wildberries-ը փոխհատուցում է տրամադրել ԱԹՍ-երից տուժած լոգիստիկ կենտրոնների աշխատակիցներին

Wildberries-ն ավելի քան 40 միլիոն ռուբլի է հատկացրել լոգիստիկ կենտրոնների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից տուժած աշխատակիցներին՝ որպես փոխհատուցում։ Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զոհվածների ընտանիքներին հատկացվել է երկուական միլիոն ռուբլի, իսկ ծանր վիրավորներին՝ մեկական միլիոն ռուբլի։

«Wildberries-ը ամփոփել է լոգիստիկ օբյեկտների վրա կատարված հարձակումներից տուժածներին ցուցաբերվող աջակցության միջանկյալ արդյունքները։ Այս պահի դրությամբ ուղիղ դրամական փոխհատուցման ընդհանուր գումարը գերազանցում է 40 միլիոն ռուբլին»,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: