ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վրաստանը վերսկսում է միջազգային ավիահաղորդակցությունը․ որոնք են այդ երկրները

Վրաստանը վերսկսում է միջազգային ավիահաղորդակցությունը․ որոնք են այդ երկրները

Վրաստանը բացում է սահմանները և վերականգնում ավիահաղորդակցությունը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանիին:

Վրաստանի կառավարության տվյալներով` Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի քաղաքացիները կարող են ցանկացած նպատակով Վրաստան ժամանել` միայն օդային ճանապարհով:

Վրացական սահմանն անցնելուց առաջ ժամանողները պետք է էլեկտրոնային ձևաչափ լրացնեն, որտեղ պետք է նշեն վերջին 14 օրվա իրենց պատմությունը և այլ տվյալներ: Ցանկության դեպքում կամ այն դեպքում, երբ օդանավակայանում ստուգումների ժամանակ մարդու մարմնի ջերմաստիճանը 37 աստիճանից բարձր կլինի, կանցկացվեն կորոնավիրուսի թեստեր:

Պարտադիր թեստավորում և կարանտինային ռեժիմ կսահմանվի նրանց համար, ովքեր ժամանումից առաջ 14 օրվա ընթացքում այցելել են ԵՄ անդամ չհանդիսացող բարձր ռիսկային գոտում ներառված երկրում:

  • Կիսվել: