Վրաստանը կդիմի ԵՄ՝ կազմակերպությանն անդամակցելու համար
Վաղը Վրաստանը կդիմի ԵՄ՝ կազմակերպությանն անդամակցելու համար, տեղեկացնում է Նովոստի-Գրուզիա-ն:
Նշենք, որ ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոչորիշվիլին ներկայացրել էր Եվրամիությանը երկրի անդամակցության վերաբերյալ բանաձևի նախագիծ:
Փաստաթուղթը բաղկացած է 13 կետից: Այն կոչ է անում ԵՄ անդամ երկրներին և հաստատություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` արագացնելու Վրաստանի անդամակցումը միությանը՝ համաձայն Եվրամիության մասին պայմանագրի 49-րդ հոդվածի:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրեց երկրի՝ Եվրամիությանն արագացված ընթացակարգով միանալու դիմումը։ Բուլղարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի, Սլովենիայի, Չեխիայի և Էստոնիայի ղեկավարները հանդես են եկել ԵՄ-ին Ուկրաինայի արագ անդամակցության օգտին։