շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վրաստանում վերսկսվել է քարտեզագիրների դատը․ նրանց մեղքով Գարեջիի վանքն անցնելու էր Ադբեջանին

Վրաստանում վերսկսվել է քարտեզագիրների դատը․ նրանց մեղքով Գարեջիի վանքն անցնելու էր Ադբեջանին

Մի քանի ամիս տևած ընդմիջումից հետո Վրաստանում վերսկսվել են այսպես կոչված «Քարտեզագրողների գործով» դատական լսումները, հայտնում է Գրուզիա օնլայնը։

Հունիսի 13-ին հարցաքննվել են երեք վկաներ, այդ թվում՝ Ադրբեջանում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Գումբարիձեն։ Դեսպան Գումբարիձեն դատարանում հայտարարել է, որ չի մասնակցել քարտեզագրման աշխատանքներին։ Դատախազությունը մտադիր է հարցաքննել նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, քանի որ չի բացառել նրա մասնակցությունը գործին։

Հիշեցնենք, որ քարտեզագիրներ Իվերի Մելաշվիլին և Նատալյա Իլյիչևան մեղադրվում են վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովում աշխատելու ժամանակ 1937-1938 թվականների քարտեզը թաքցնելու մեջ, ինչի պատճառով Վրաստանը կարող էր զրկվել իր տարածքի 3,5 հազար հեկտարից, այդ թվում՝ Դավիթ Գարեջիի վանական համալիրի մի մասից։ 

Հայտնի է նաև, որ Վրաստանն ու Ադրբեջանը անկախությունից ի վեր փորձում են սահմանազատում կատարել այդ տարածքում: 

  • Կիսվել: