երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վրաստանում միջազգային կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը պաշտոնապես երկարաձգվել է

Վրաստանում միջազգային կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը պաշտոնապես երկարաձգվել է

Վրաստանում միջազգային կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը պաշտոնապես երկարաձգվել է մինչեւ հուլիսի 31-ը, տեղեկացնում է "Էխո Կավկազա"-ն՝ հղում անելով Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությանը։

Նշվում է, որ գերատեսչությունում քաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ ավիատոմսերի գնումից մինչև իշխանությունների կողմից թռիչքների վերսկսման և չվացուցակի հաստատման մասին վերջնական որոշման ընդունումը: Գործակալության տեղեկատվության համաձայն ՝ ավիաընկերությունները կշարունակեն չարտերային չվերթներ իրականացնել դեպի Վրաստան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան հայտարարել էր, որ կանոնավոր ավիահաղորդակցության վերսկսումը կարող է հետաձգվել մինչեւ հուլիսի վերջը: "Մեծ հավանականությամբ մենք ստիպված կլինենք հետաձգել կանոնավոր ավիահաղորդակցության վերսկսման ամսաթիվը մինչեւ հուլիսի վերջ", - նշել էր Տուրնավան:

Նախարարը հայտարարել էր, որ վրացական իշխանությունները սպասում են երրորդ երկրների համար սահմանների բացման ԵՄ որոշմանը, ինչպես նաեւ հաշվի են առնում համաճարակաբանական իրավիճակը: "Կարևորը մեր քաղաքացիների առողջությունն է", - ասել էր նա:

 

 

  • Կիսվել: