ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վրաստանում կորոնավիրուսի բռնկում է գրանցվել դեռահասների շրջանում

Վրաստանում կորոնավիրուսի բռնկում է գրանցվել դեռահասների շրջանում

Վրաստանում ավելանում են դեռահասների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերը: Մասնագետները դա կապում են դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացի մեկնարկի հետ, տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները:

Ցիցիշվիլիի բուժհաստատությունում ներկայումս բուժվում է շուրջ 150 հիվանդ, այդ թվում ՝ դեռահասներ ու իրենց ծնողները: Ընդ որում, 23 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թբիլիսիում կորոնավիրուսի պատճառով 12 օրով փակվել է 55 մանկապարտեզ։ Հեռավար ռեժիմի են անցել 7 դպրոց և 90 առանձին դասարաններ։

Բարդ համաճարակաբանական իրավիճակ է նաև Կախեթի շրջանում։ Կորոնավիրուսի տարածման պատճառով 7 պետական դպրոց անցել է հեռավար ուսուցման ռեժիմի, փակվել են 39 մանկապարտեզ և ևս 5 խումբ:

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տարածաշրջանային գրասենյակում հայտարարում են, որ Կախեթում պատվաստումների ցուցանիշը կտրուկ նվազել է:

  • Կիսվել: