ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 227 նոր դեպք և 1 մահ

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 227 նոր դեպք և 1 մահ

Վրաստանում Անցած օրվա ընթացքում կլինիկապես հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման 227 նոր դեպք, 1 հիվանդ մահացել է, եւս 69 հիվանդ ապաքինվել է, հաղորդում է Վրաստանի կառավարության հատուկ  Stopcov.ge կայքը:

Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 4140 մարդ, բուժվել է 1 643 մարդ, մահացել է 24 մարդ։ Արտասահմանից Վրաստան բուժման է տեղափոխվել երկրի 41 քաղաքացի, որոնցից 38-ը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության զինծառայողներ են:

Բացի այդ, կարանտինի եւ մեկուսացման ռեժիմում գտնվում է 5 390 մարդ, 640 մարդ՝ հիվանդանոցներում բժիշկների հսկողության ներքո:

  • Կիսվել: