հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վրաստանում գործարար ուղևորությունները բոլոր երկրներից կիրականացվեն առանց խոչընդոտների

Վրաստանում գործարար ուղևորությունները բոլոր երկրներից կիրականացվեն առանց խոչընդոտների

Վրաստանում տնտեսական գործունեությանն աջակցելու նպատակով գործարար ուղևորությունները բոլոր երկրներից կիրականացվեն առանց խոչընդոտների, այսօր կայացած ասուլիսում հայտնել է կառավարության մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին, տեղեկացնում է ՛՛Նովոստի-Գռուզիա՛՛-ն:

Նշվում է, որ սահմանը հատելուց հետո արտասահմանցի գործարարները ստիպված կլինեն վճարել 14-օրյա կարանտինային կացարանի համար կամ 72 ժամը մեկ ՊՇՌ թեստ հանձնել կորոնավիրուսի հայտնաբերման համար՝ դարձյալ իրենց հաշվին:

Ըստ Վրաստանի կառավարության՝  այս միջոցը կօգնի հյուրանոցային ոլորտին, որը ներկա պահին անկումային փուլում է: 

Ինչպես հաղեորդվում է՝ վճարովի կարանտինն ու թեստերը չեն վերաբերում Գերմանիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի բնակիչներին, որոնց հետ Վրաստանը սահմանը բացում է առանց որևէ պայմանի:

Էլեկտրոնային ձևաթուղթը, որը նախապես պետք է լրացնեն Վրաստան այցելել ցանկացող անձինք, հասանելի կլինի www.StopCoV.ge կառավարական կայքում:

Վրաստանի քաղաքացիները ԵՄ երկրներ այցելելուց հետո հայրենիք վերադառնալիս պետք է երկշաբաթյա պարտադիր կարանտին անցնեն:

 

  • Կիսվել: