ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Վրաստանում այսօր հիշում են ապրիլի 9-ի զոհերի հիշատակը (լուսանկար)

Վրաստանում այսօր հիշում են ապրիլի 9-ի զոհերի հիշատակը (լուսանկար)

Վրաստանը ապրիլի 9-ը նշում է, որպես անկախության վերականգնման եւ 1989 թվականին Թբիլիսիում ԽՍՀՄ-ի պաշտպանության նախարարության զորքերի կողմից բազմահազարանոց հանրահավաքի ցրման ընթացքում զոհված մարդկանց հիշատակի օր, գրում է akhaltskha.net-ը:

Ախալցխայում նույնպես ամեն տարի նշում են ապրիլի 9-ը: Մարդիկ տեղական իշխանության ներկայացուցիչների հետ հավաքվում են քաղաքի կենտրոնական այգում տեղադրված ապրիլի 9-ի զոհերի հիշատակին կանգնեցված հուշաքարի մոտ, որտեղ եւ մշտապես կազմակերպվում են հիշատակի արարողությունները:

  • Կիսվել: