կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վրաստանում ավարտվել են «Տրոյական հետք 2024» բազմազգ զորավարժությունները

Վրաստանում ավարտվել են «Տրոյական հետք 2024» բազմազգ զորավարժությունները

 Վրաստանն ավարտել է «Տրոյական հետք 2024» բազմազգ զորավարժությունները։ Զորավարժությունների փակման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Վրաստան-ՆԱՏՕ համատեղ վարժանքների և գնահատումների կենտրոնում (JTEC): Ինչպես տեղեկանում ենք  Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունից, այս մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

«Տրոյական հետք 2024» զորավարժությունները Եվրոպայում ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարության (US-SOCEUR) աջակցությամբ անցկացվել են միաժամանակ երեք երկրներում՝ Ռումինիայում, Հունաստանում և Վրաստանում։ Վրաստանում տեղի ունեցած վարժանքներին մասնակցել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Լեհաստանի և Իսպանիայի հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչներ։

Ըստ հրապարակման՝ «Տրոյական հետք 2024» զորավարժությունների նպատակը մասնակից երկրների միջև օպերատիվ համատեղելիության բարձրացումն է, փորձի փոխանակումը և մարտական ​​պատրաստվածության մակարդակի բարձրացումը։

  • Կիսվել: