երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է Բաթումում հինգհարկանի շենքի մուտքի փլուզման հնարավոր պատճառը

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է Բաթումում հինգհարկանի շենքի մուտքի փլուզման հնարավոր պատճառը

Վրաստանի ՆԳՆ-ն Բաթումում հինգհարկանի բնակելի շենքի մուտքի փլուզման կապակցությամբ ձերբակալել է երեք մարդու՝ առաջին հարկում գտնվող բնակարանի սեփականատիրոջը եւ երկու վարձու աշխատողներին, որոնք վերանորոգման աշխատանքներ էին կատարում: 

 Ինչպես հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն, գերատեսչության տվյալներով, նրանք վերանորոգման աշխատանքներ են իրականացրել անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ, ինչը, ամենայն հավանականությամբ, հանգեցրել է բազմաբնակարան շենքի մուտքերից մեկի փլուզմանը: Նրանց սպառնում է երկուսից տասը տարի ժամկետով ազատազրկում։
 
Բաթումի մայիսի 26-ի փողոցում 5-հարկանի բնակելի շենքի մուտքերից մեկը փլուզվել է հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12: 00-ի սահմաններում: Զոհվել Է ինը մարդ, այդ թվում՝ երեք երեխա։
 
Վրաստանի վարչապետի որոշմամբ՝ հոկտեմբերի 11-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր։

  • Կիսվել: