շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վրաստանի նախագահը Զելենսկիին խնդրել է վերադարձնել Ուկրաինայի դեսպանին

Վրաստանի նախագահը Զելենսկիին խնդրել է վերադարձնել Ուկրաինայի դեսպանին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խնդրել է վերադարձնել Թբիլիսիում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանին։ Պետության ղեկավարն այսօր հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ՝ ելույթ ունենալով Վրաստանի խորհրդարանում տարեկան զեկույցով, գրում է ekhokavkaza.com-ը:

«Դիմում եմ իմ գործընկերոջն ու ընկերոջը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, և խնդրում եմ վերադարձնել դեսպանին, որպեսզի այս դժվարին պահերին մեր երկու ժողովուրդների միջև կապերը լիովին ամրապնդվեն», - ասել է Զուրաբիշվիլին։

Մարտի 1-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Վրաստանից Ուկրաինայի դեսպանին խորհրդակցությունների համար հետ կանչելու մասին։ Որպես պատճառ նա նշել է Ուկրաինային օգնել ցանկացող կամավորների մեկնում Ուկրաինա խոչընդոտելը և Վրաստանի կառավարության «անբարոյական դիրքորոշումը»՝ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: